Այս ցուրտ ու անգույն աշնան մեջ,
մոխրացող սրտիս վերջին կայծերի վրա
կտաքացնեմ սառած մատներս
ու ավերակներից կհավաքեմ բեկոր-բեկոր
ու կկառուցեմ իմ տունը՝ Հայրենիք:
Սպասում ենք, սպասում, ամբողջ կյանքում ինչ-որ բանի ենք սպասում, ու ամեն սպասում պսակվում է հերթական հիասթափությամբ, ու ամեն սպասում ավարտվում է նոր սպասումով։
Իրանի մի շարք խոշոր քաղաքներում մեկ շաբաթ անցկացրի, որը համընկավ այդ երկրում բողոքի ցույցերի հետ։
Իրականում դրանք բողոքի ցույցեր անվանելը կարող է չափազանցված լինել, քանի որ 15 մլն բնակչություն ունեցող Թեհրանում մի քանի հազար մարդու փողոց դուրս գալը դեռևս զանգվածային կոչվել չի կարող...